Սիրիայում հակամարտության 5 տարում սպանվել է 88 լրագրող
Սիրիայում հակամարտության 5 տարում սպանվել է 88 լրագրող։ Նման տվյալներ է հրապարակել ոչ կառավարական Press Emblem Campaign (PEC) կազմակերպությունը, որը միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել միջոցառումներ՝ հակամարտության գոտիներում մամուլի աշխատողների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«PEC-ը Սիրիայում 5 տարում գրանցել է 88 լրագրողի մահ, որից 13-ը՝ անցած տարի: Այս տարվա հունվարի սկզբից սպանվել է ևս 2 լրագրող, իսկ մի քանիսը վիրավորվել են»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը Ժնևում անցկացված Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 31-րդ նստաշրջանում։
Ինչպես նշում է PEC-ը, Սիրիան 4-րդ տարին անընդմեջ մտնում է ԶԼՄ-ների աշխատողների համար ամենավտանգավոր երկրների թվում։
Լրագրողների համար վտանգավոր երկրներ են համարվում Աֆղանստանը, Իրաքը, Պակիստանն ու Եմենը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիա. 5 ամյա պատերազմ և չտեսնված տոկունություն
- Սիրիայից ռուսական օդուժի դուրս բերումը կարող է բերել պատժամիջոցների չեղարկման