Թալինում առայժմ առաջադրված է մեկ թեկնածու
Ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում:
Առաջադրումների երրորդ օրն Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առաջադրված է մեկ թեկնածու: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանը կպայքարի համայնքի ղեկավարումը կրկին ստանձնելու համար:
ԿԸՀ պաշտոնական կայքից Panorama.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի Վերին Սասնաշեն համայնքում էլ առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ-ական գյուղապետ Անդրանիկ Պողոսյանն է: Արմավիրի մարզի Այգևան համայնքում էլ գործող գյուղապետն առայժմ միակ առաջադրվածն է:
Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում առաջադրված գործող անկուսակցական գյուղապետ Աշոտ Գրիգորյանի հետ կպայքարի անկուսակցական, ինքնաառաջադրված Գնել Մաթևոսյանը:
Համայնքի գործող ղեկավարներն են առաջադրվել նաև Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Մրգաշատ. Նորավան, Ջրարբի, Փշատավան, Գեղարքունիքի մարզի Այրք, Լոռու մարզի Խնկոյան, Կոտայքի մարզի Հատիս, Հրազդան, Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքներում:
Առաջադրումների ժամկետը կավարտվի մարտի 18-ին ժամը 18-ին:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք համայնքներում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
- Հրազդանում արդեն երեք առաջադրված թեկնածու կա
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին