Բրիտանիայում «խելացի» աղբամաններ կհայտնվեն
Մեծ Բրիտանիայում «խելացի» աղբամաններ կհայտնվեն, որոնք կարող են բժիշկ կանչել, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
Աղբյուրը բացատրում է, որ աղբամանները կունենան հատուկ սենսորային ցուցիչներ: Եթե թոշակառուն չի թափել աղբը ավելի քան երկու շաբաթ, ցուցիչները կկարողանան հետևել դրան և հաղորդել բժշկին:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Nesta հիմնադրամը և Կոմունալ ծառայությունները վերափոխող ցանցը: Փորձագետների ենթադրությամբ՝ մոտակա տասը տարիների ընթացքում Բրիտանիայում յուրաքանչյուր աղբաման կունենա սենսորային համակարգ:
Նշվում է, որ ներկայումս էլ Բիտանիայում արդեն օգտագործվում են սենսորային աղբամաններ, բայց այլ նպատակով, որոնք աղբը հավաքող ծառայություններին թույլ են տալիս հասկանալ, թե երբ են աղբամանները: Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ «խելացի» աղբամանների շնորհիվ կատարած կրճատումները տեղական կառավարման մարմիններին թույլ կտան խնայել տարեկան 14,7 մլն ֆունտ: