Հրապարակվել է դերասան Վարդան Պետրոսյանի և Հակոբյանների միջև հաշտության համաձայնությունը
Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պաշտոնապես հրապարակել է դերասան Վարդան Պետրոսյանի և Եղվարդում տեղի ունեցած ավտովթարից տուժած Հակոբյանների ընտանիքի միջև կնքված հաշտության համաձայնության մասին որոշումը:
Հիշեցնենք՝ կողմերի միջև հաշտությունը ստորագրվել էր մարտի 3-ին:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ, Վարդան Պետրոսյանը, ըստ այդմ, պարտավորվում է Հակոբյանների ընտանիքին վճարել 2 մլն դրամ և Հակոբյաններն էլ ստանալով գումարը իրենց հերթին պարտավորվում են Պետրոսյանին որևէ պահանջ չներկայացնել:
Լուսանկարը՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի