Ա. Քոչարյան. «Վարդան Օսկանյանը սուտ է ասում». «168 Ժամ»
«Վարդան Օսկանյանը սուտ է ասում, նա իր գործողություններով ապացուցել է, որ Մարտի 1-ի հետ կապված ինքը որևէ դրական գործողություն չի արել, ես չեմ հավատում նրան»,-«168 Ժամ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Թերթը հիշեցրել է, ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի:
Ա. Քոչարյանը Վ. Օսկանյանի այս քայլը համարել է պոպուլիստական քայլ: Ըստ նրա՝ Վ. Օսկանյանը փորձում է ձերբազատվել Մարտի 1-ի դեպքերի հետ ունեցած իր հնարավոր առնչություններից:
«Այնպես որ, եթե Վարդան Օսկանյանը նման բան է ասում, ես իր ասածներին չեմ հավատում: Ինքը դա պետք է գործով ապացուցի, լիքը փաստեր ինքը գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ի՞նչ են որոշել ինքը և Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները»,- ասել է թերթի զրուցակիցը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: