Իրանցիներն ուսումնասիրում են Արարատի մարզի հետ համագործակցության հնարավորությունները
Իրանի և Հայաստանի մարզերի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ կա: Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակության հետ երևանյան հանդիպման ժամանակ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Նախարար Լոքյանը հույս է հայտնել, որ Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև կծավալվի փոխշահավետ համագործակցություն:
Մոհամմադալի Նաջաֆին ներկայացնելով նահանգի տնտեսական ներուժը՝ համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգը Արարատի մարզի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության, ձկնաբուծության, զբոսաշրջության ոլորտներում:
Իրանցի նահանգապետը տեղեկացրել է, որ այսօր պատվիրակությունը, որի կազմում են նաև մասնավոր հատվածի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կայցելի Արարատի մարզ և տեղում կծանոթանա մարզում համագործակցության հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում Գիլանի նահանգապետը նշել է, որ Նովրուզի տոնին ընդառաջ բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան և խնդրել է նախարարին՝ այս ժամանակահատվածում աջակցել նրանց համար զբոսաշրջային համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում: Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այս հարցով արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Սյունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դեմ չէ իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով Վրաստան տեղափոխելուն. Արեգ Գալստյան
- Համագործակցության հեռանկար է բացվում Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում. Մեխակ Ապրեսյան
- Քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը. Ա. Երիցյան
- Նախատեսվում է Իրան-Հայաստան գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ. «Ազատություն»
- Հարկային և մաքսային վճարների արտոնություններ՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի շինաշխատանքների համար
- Իրան-Հայաստան գործարար համաժողով՝ Թեհրանում