Քաղաքական 16:23 15/03/2016 Հայաստան

Սերժ Սարգսյան. Հայաստանը խորապես շահագրգռված է Հունաստանի տնտեսական և քաղաքական կայունությամբ

Աթենքում ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տարածել է Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո:


«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ, պարոն վարչապե՛տ, նախագահ Պավլոպուլոսին և, իհարկե, եղբայրական հույն ժողովրդին՝ առանձնահատուկ ընդունելության համար: Ամեն անգամ Հունաստան այցելելիս մեծ ջերմությամբ եմ լցվում: Այդ ջերմության հիմքում, անկասկած, մեր ժողովուրդների՝ դարերի փորձություն անցած բարեկամությունն է, ինչն այսօր մեր ամուր միջպետական հարաբերությունների հիմնաքարն է:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այցելության ընթացքում շատ բաց ու կառուցողական քննարկումներ ունեցա իմ հույն գործընկերների՝ նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի հետ: Քննարկեցինք հայ-հունական հարաբերությունների ողջ օրակարգը, համագործակցության հեռանկարները: Ուրախությամբ արձանագրեցինք, որ մեր մոտեցումները թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ առավելապես համընկնում են: Միաժամանակ համաձայնեցինք, որ պետք է անենք ավելին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր համագործակցությանը նոր որակ և դինամիկա հաղորդելու համար։

Երկուստեք կարևորեցինք սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը, որոնք միտված են առողջապահության, բժշկագիտություն, մշակույթի, կրթության ու հետազոտությունների բնագավառներում մեր համագործակցության խորացմանը: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր երկրները մրցակցային առավելություն ունեն, ուստի պետք է առավելագույնս աշխատենք օգտագործել դա։

Համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակը, ցավոք, առևտրատնտեսական կապերն են, ինչն, անշուշտ, պայմանավորված է նաև օբյեկտիվ գործոններով։ Պարոն Ցիպրասին ասացի, որ մենք ուշադրությամբ հետևում ենք առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված Հունաստանի կառավարության ջանքերին. վստահ ենք, որ ձեր երկրին կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է բարեկամ Հունաստանի տնտեսական և քաղաքական կայունությամբ ու առաջընթացով:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ ռազմական ոլորտը դարձել է մեր համագործակցության ավանդական ուղղություններից, և այսօր էլ մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերությունը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Հունաստանի կառավարության կողմից Հայաստանին քաղաքացիական և ռազմական կրթության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։ Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 200 հայ զինծառայող և սպա կրթվել է Հունաստանում։ Սա է այն հիմքը, որը թույլ է տալու ապագայում նորանոր հաջողություններ արձանագրել այս ոլորտում։ Մենք երբևէ չպետք է հեռանանք այն գիտակցումից, որ մեր երկու ժողովուրդների անվտանգությունը փոխշաղկապված են:

Անշուշտ, Հունաստանի հետ համագործակցությունը կարևորվում է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում, քանզի ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը թե՛ բարեփոխումների իրականացման առումով, թե՛ որպես տնտեսական խոշոր գործընկեր։ Շնորհակալ ենք նաև այս առանցքում մեզ ցուցաբերվող աջակցության համար։

Առանձնահատուկ կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին։

Անշուշտ, հայ-հունական բարեկամության հարատևման գործում մեծ դեր է վերապահված հունահայ համայնքին: Մենք երբեք չենք մոռանա ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության ձեռք մեկնած եղբայրական հույն ժողովրդի աջակցությունը և նոր հայրենիքում արարելու և ստեղծագործելու հնարավորության ընձեռումը: Բարձր եմ գնահատում նաև Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը այդ ծանրագույն հանցագործության ճանաչման և դատապարտման հարցում: Մեր ազգային ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ Հունաստանը վերահաստատեց այդ հարցում իր հանձնառությունը՝ ընդունելով Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագիծը (2014թ. սեպտեմբերի 9-ին), որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինակելի ուղերձ հղելով համաշխարհային քաղաքակրթությանը: Հայաստանի ԱԺ-ն էլ իր հերթին 2015թ. միաձայն ընդունեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը: Սա վառ վկայությունն է նրա, որ համերաշխության ոգին դարեր շարունակ միավորել է ու միավորելու է մեր ժողովուրդներին:

Մեր երկրների բազմադարյա հոգևոր և մշակութային ընդհանրությունների մասին է վկայում նաև իմ այցի շրջանակներում Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում բացված «Հայաստան. Արարատի ոգի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Նման միջոցառումները կարևոր են բարեկամության ոգին պահպանելու և այն հաջորդ սերունդներին փոխանցելու տեսանկյունից:

Բարեկամության ոգին պահպանելու տեսանկյունից նաև շատ կարևոր համարեցինք բարձրաստիճան փոխայցելություններն ու հենց այս համատեքստում ես պարոն Ցիպրասին հրավիրեցի այցելել Հայաստան: Շատ ուրախ եմ, որ նա ընդունեց հրավերը, և մեկ անգամ ևս մենք անդրադարձանք այն խնդրի կարևորությանը, որ պետք է մշտապես աշխատել բարեկամության օգտին: Բարեկամությունը պետք է սնել, խթանել, որի ձևերից մեկն էլ հաճախակի հանդիպումներն են:

Մեկ անգամ ևս շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»:








Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}