Իրանի ԱԳՆ-ն արձագանքնել է Պուտինի որոշմանը
«Իրանի ԱԳՆ-ն արձագանքնել է Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման Պուտինի որոշմանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում զորքերի հիմնական մասը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ավստրալիա կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Պուտինի որոշմանը, նշել է, որ Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման մասին որոշումը պետք է դիտել որպես դրական ազդակ՝ ուղղված Սիրիայում հրադադարի պահպանմանը:
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ մինչ ռուսական զորքերի դուրս բերման մասին ՌԴ նախագահի ընդունած որոշումը՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Բաշար ալ-Ասադի միջև, որի ընթացքում կողմերը Սիրիայում տեղակայված ռուսական զորքերի թվաքանակը նվազեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իրանական աղբյուրը, հղում անելով արաբալեզու «Ռայ ալ-Յոմ» օրաթերթին, տեղեկացնում է, որ Սիրիայի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքվում է Ռուսաստանի և Սիրիայի միջև առկա տարաձայնությունների մասին տարածված տեղեկատվությունը:
«Սիրիայի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ ռուսական զորքերի դուրս բերման մասին հարցը համաձայնեցվել է սիրիական և ռուսական կողմերի միջև»,-հայտարարել է պաշտոնական Դամասկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան