SONY-ն 750 մլն դոլարով գնում է ընկերությունում Մայքլ Ջեքսոնի բաժնետոմսերը
Ճապոնական Sony Music կորպորացիան Մայքլ Ջեքսոնի ժառանգներից գնում է Sony/ATV Music Publishing խոշորագույն երաժշտական ընկերությունում ունեցած նրանց բաժնետոմսերը: Գործարքը գնահատվում է 750 մլն դոլար: Այս մասին հայտնել է The Financial Times-ը, գրում է Գազետա.ռու-ն:
Հայտնում են, որ առաջին տրանշով գումարը կկազմի շուրջ 733 մլն դոլար: Գործարքի ավարտից հետո կորպորացիան կդառնա Sony/ATV Music Publishing-ի 50 տոկոսի սեփականատերը, որը նախկինում պատկանում էր Ջեքսոնին:
Նշենք, որ Sony/ATV Music Publishing-ին են պատկանում բազմաթիվ հիթերի, այս թվում՝ Բիթլսի ստեղծագործությունների իրավունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան