Կիսաեզրափակիչ մրցաշարերում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում են Հայաստանի պատանիների և աղջիկների 2016 թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերը: Այսօր տեղի ունեցան 4-րդ տուրի հանդիպումները: Թե տղաների և թե աղջիկների մրցաշարերում արդեն ի հայտ են եկել մրցաշարերի առաջատարների խմբերը, իսկ որոշ ենթախմբերում կան միանձնյա առաջատարներ: Մասնավորապես՝ պատանիների մինչև 14 տարեկանների խմբում առաջատարն Էդուարդ Իսրայելյանն է, մինչև 16 տարեկան պատանիներինը` Զիրոյան Դավիթը, իսկ մինչև 18 տարեկաններինը` Յայլոյան Կոնստանտինը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Աղջիկների առաջնությունում միանձնյա առաջատար կա միայն մինչև 14 տարեկանների ենթախմբում. 100 տոկոսանոց արդյունքով առաջատարը Աննա Խաչատարյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան