Գուրգեն Հովհաննիսյանը՝ Պավլյուկովի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր
Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանը ներկայացնող Գուրգեն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին, եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին և նվաճեց արծաթե մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մրցաշարին ներկայացնել էր 8 մարզիկով: Թիմը Անապայից կվերադառնա 1 մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան