20 պաշտպանության նախարար՝ Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին
Միջազգային անվտանգության Մոսկովյան համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 20 պաշտպանության նախարարներ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ՊՆ փոխնախարար Անատոլի Անտոնովը:
Նշենք, որ Մոսկվայում ապրիլի 27-28-ը տեղի կունենա միջազգային անվտանգության հարցերով համաժողով, որին մասնակցելու հրավեր են ստացել 83 երկրների պաշտպանական գերատեսչությունների, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Կարմիր խաչ միջազգային կոմիտե միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ռուսաստանյան պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագիտական շրջանակների և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ սպասվում է, որ մասնակցությունը կհասնի 500-ի:
«Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովը ամենամյա է և մենք ակտիվորեն պատրաստվում ենք տոնել հինգ ամյակը: Այս պահին մասնակցության համաձայնություն են տվել 20 երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարներ: Համաժողովին նախատեսվում է նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցություն: Արդեն իրենց մասնակցության մասին տեղեկացրել են ՄԱԿ երկու փոխնախագահներ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ԿԽՄԿ գլխավոր տնօերնը, ԱՊՀ և ՀԱՊԿ, ինչպես նաև Արաբական երկրների լիգայի բարձրաստիճան պաշտոնյաներ»,- նշել է Անտոնովը:
Անտոնովի խոսքով համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջցրել և մասնակցելու հայտերը գնալով ավելանում են, ուստի այս տարի որոշվել է որ համաժողովի տևողությունը երակարացնել, որպեսզի հնարավորություն տրվի ծավալել առարկայական քննարկումներ:
«Նմանատիպ հանդիպումների շրջանակներում ենթադրվում է մի շարք փաստաթղթերի ստորագրություն, մեր գործընկերների հետ, որոնք ուղղված են փոխադարձ վստահության բարձրացմանը, կանխատեսելիության բարձրացմանը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձրացմանը»,- նշել է Անտոնովը և հավելել, որ համաժողովի քննարկումների օրակարգային թեման՝ հաշվի առնելով մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը, կլինի «Ահաբեկչությունը որպես գլխավոր սպառնալիք գլոբալ անվտանգությանը»:
Վերջինիս խոսքով ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է արդի իրականությանը և չունի հասարակ լուծումներ, ուստի պահանջում է միասնական և համակարգված մոտեցումներ շահագրգիռ երկրների կողմից: