Հարցում. Բրիտանացիների մեծամասնությունը կողմ է ԵՄ-ից երկրի դուրս գալուն
Բրիտանական The Daily Paragraph պարբերականի համար իրականացված հարցման տվյալներով բրիտանացի հարցվածների մեծամասնությունը կողմ է արտահայտվել երկրի՝ ԵՄ կազմից դոււրս գալու օգտին: Փոխանցում է «Reuters» գործակալությունը:
Հետազոտությունն անց է կացվել մարտի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում և ներառել է հարցումներ շուրջ 823 մարդու շրջանում: Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 49 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, ինչը երկու կետով ԵՄ-ի կազմում մնալու օգտին արտահայտվածների քանակից ավելի է:
Փորձագետիտական գնահատականներով, ԵՄ կազմից դուրս գալու օգտին արտահայատվածների քանակը ավելի է մեծանում «ով հաստատ կմասնակցի դուրս գալու մասին հանրաքվեին» հարցի դեպքում՝ կազմելով մոտ 52 տոկոս:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, ԵՄ կազմում մնալու կամ դուրս գալու շուրջ հանրաքվեն Մեծ Բրիտանիայում տեղի կունենա 2016 թվականի հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան