Reuters. ՌԴ-ն կարող է հրաժարվել կենսաթոշակների կուտակային պարտադիր բաղադրիչից
Նավթի համաշխարհային գների անկումը և բյուջեի դեֆիցիտի մեծացումը Ռուսաստանի իշխանություններին ստիպում են քննարկել կենսաթոշակների կուտակային պարտադիր բաղադրիչից հրաժարվելու տարբերակներ: Այս մասին ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրներին հղումով գրում է Reuters գործակալությունը:
«Որոշումը դեռ ընդունված չէ, սակայն ֆինանսների նախարարություը և Կենտրոնական բանկը քննարկում են կամավոր մուծումների բաղադրիչի ընդլայնման մասին: Վախենում են, որ ներկա տարբերակին բյուջեն չի դիմանա, գումարներ չկան»,- գորածակալությանը հայտնել է իր աղբյուրներից մեկը:
Վերջիններս գործակալությանը նաև փոխանցել են, որ պարտադիր բաղադրիչից հրաժարվելու մասին որոշումը պետք է ընդունվի քաղաքական ամենաբարձր մակարդակում, իսկ այս պահին տարբերակների շուրջ է դիտարկումներ արվում:
Քննարկումներին միացել է նաև Համաշխարհային բանկը, որի հետ ՌԴ Կենտրոնական բանկը մշակում է առաջարկների փաթեթ՝ պարտադիր և կամավոր մասհանումների միջև հավասարակշռություն սահմանելու համար: Հակառակ դեպքում, ըստ տեղեկությունների, ՌԴ Կենտրոնական բանկի նախագահը մտավախություն ունի, որ ներկա տնտեսական պայմաններից ելնելով պարտադիր բաղադրիչի հրաժարումը, իսկ հետո վերականգնումը հանրային մեծ բողոքի առիթ կարող է դառնալ:
Պարտադիր բաղադրիչի թուլացման և կամավորը խթանելու գործիքների թվում ՌԴ ԿԲ նախագահը առաջարկել է օրինակ կամավոր մասհանումներ կատարողների համար սահմանել հարկային արտոնություններ:
Միաժամանակ նշվում է, որ կառավարության սոցիալական բլոկը պատասխանատու Օլգա Գոլոդեցի գլխավորությամբ ինչպես առաջ, այնպես էլ հիմա կողմ է պարտադիր բաղադրիչից հրաժարվելուն: