Քաղաքացին կկարողանա մեքենա ներկրել առանց հարկ վճարելու
«Երկար սպասված նախագիծ է և այն ընդունելը ճիշտ է», -այսօր Ազգային ժողովում ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից մեկ քաղաքացու կողմից առանց ավելացված արժեքի հարկի մեքենա ներկրելու մասին օրենքի նախագիծը, հայտարարեց այդ հարցով հարակից զեկուցող, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիմնավորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, Մելքումյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, միայն 2014 թվականին 46 հազարից ավելի մեքենա է ներկրվել Հայաստան, մինչդեռ 2001-ին այդ թիվը հասել է 5000-ի: Միայն 2014-ին ՀՀ պետական բյուջե ավտոմեքենաների ներկրման արդյունքում մուտքագրվել է 44 մլրդ դրամ գումար:
ԵՏՄ անդամ դառնալուց հետո այս հարցը չէր քննարկվում մինչև այդ մասին չհայտարարեց Հայաստանի և Եվրասիական միության միջև ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վոլովայան, և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այս դիտարկմանն ի պատասխան, Մելքումյանն ասաց, որ ավտոմեքենաների ներկրումը խոշոր գումար ստանալու միջոց է եղել, և պետությունը «ֆիսկալ շահը նկատի ունենալով չի սահմանափակել գանձումը»:
Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական գոտուց, այսինքն, Ռուսաստանից, 10-11 անգամ ավելացել է մեքենաների ներկրումը՝ միայն Ռուսաստանից 2015-ին ներկրվել է 6000 մեքենա:
«Պետք է ասեմ, որ Հանրապետություն մուտք գործող մեքենաների 90 տոկոսը մինչև 10 հազար ԱՄՆ դոլար արժեքով են, իսկ մինչև 5000 ԱՄՆ դոլարանոցը՝ 60 տոկոսը: Սա սպասված է և կոչ եմ անում, որ կողմ քվեարկենք, մեր ժողովուրդը սրանից միայն կշահի և սոցիալական շատ հարցեր կլուծվեն», -հայտարարեց Մելքումյանը` հստակեցնելով, որ քաղաքացին «առանց այլևայլությունների» կարող է մեքենա ներկրել ԵՏՄ երկրներից:
Նշենք, որ քննարկվող հարցը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն է:
Հիմնական զեկուցող և համահեղիանկ Վարդան Այվազյանը երեկվա ԱԺ նիստում տեղեկացրել էր, որ Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը անօրինական է, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, Վարդան Այվազյանի խոսքով` առաջարկվում է վերացնել այդ հակասությունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան