Պեսկով. Պուտինը բանակցություններ չի վարել Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ
Սիրիայից ռուսական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը չի եղել բանացությունների առարկա արտասահմանյան պետությունների հետ:
Այս մասին «BBC»-ի փոխանցմամբ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Սա Ռուսաստանի նախագահի և գերագույն հրամանատարի որոշումն է՝ հիմնված Սիրիայում ռուսական ռազմական անձնակազմի գործողությունների մասին տվյալների վրա»,-ասել է Պեսկովը:
Ըստ խոսնակի՝ Պուտինը ուշադրությունը կենտրոնացրել է ռուսական անձնակազմի գործողությունների արդյունքների վրա և եկել է այն եզրահանգմանը, որ հիմնական խնդիրները լուծվել են:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն հայտարարել է, որ Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը կբերի Բաշար ալ-Ասադի նկատմամբ ճնշման ավելացմանը:
«Եթե ռուսական զորքերի դուրսբերումը իրականացվի, ապա դա կմեծացնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ ճնշումը և կստիպի նրան լուրջ վերաբերվել Ժնևում ընթացող բանակցություններին, որոնց նպատակն է նախապատրաստել Սիրիայում իշխանության քաղաքական անցման գործընթացը և կարգավորել երկրում տիրող կոնֆլիկտային իրավիճակը»,-նշել է Շտայնմայերը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայից ռուսական օդուժի դուրս բերումը կարող է բերել պատժամիջոցների չեղարկման
- Ռուսաստանը Սիրիայում կթողնի Ս-400 ՀՕՊ համակարգերը
- Պուտինի որոշումն անակնկալի է բերել ԱՄՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին