Հասարակություն 09:24 15/03/2016

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում հերթական անգամ հաղորդակցվելու հնարավորության համար և տեղեկացրել բարեկամ Հունաստան իր պաշտոնական այցի հագեցած օրակարգի, Նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ կայացած բանակցությունների արդյունքների, քննարկված հարցերի մասին, պատասխանել նաև ներկաներին հետաքրքրող հարցերին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է փաստել, որ հայ-հունական դարավոր ջերմ հարաբերությունները ոչ միայն պահպանվել են, այլև պետական և քաղաքական հարաբերությունների փուլ են թևակոխել, ինչում, Նախագահի համոզմամբ, ակնհայտորեն կարևոր դերակատարում ունի հունահայ համայնքը:

«Անթաքույց հպարտության պահեր եմ ապրում, երբ ամեն անգամ մեր հույն գործընկերներն անդրադառնում են հայ համայնքի ունեցած ներդրմանը հունական պետության զարգացման գործում, երբ առանձնակի ջերմությամբ է խոսվում հայերի աշխատասիրության ու նվիրվածության, համայնքի կազմակերպվածության մասին»,-ասել է Նախագահը։

Հայ-հունական հարաբերություններից բացի, Նախագահն անդրադարձել է այս տարի իր անկախության անկախության 25-ամյակը նշող մեր պետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, Հայաստանի զարգացման ընթացքին, միտումներին և գերակա ուղղություններին, Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներին, տարածաշրջանային և միջազգային արդի մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Հայաստան-Սփյուռք համակարգված աշխատանքի արդյունքում իրականացված բազմաթիվ միջոցառումներին, այդ թվում` Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

«Հունաստանը այն երկրներից է, որ ոչ միայն առաջիններից մեկը (1996թ.) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, այլև 2014թ. օրենքի ուժով քրեականացրեց Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանության ժխտումը:

Երբեք չենք մոռանա Հունաստանի և հույն ժողովրդի անգնահատելի աջակցությունը հայերին, ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ դրան հաջորդած տարիներին, երբ հայ գաղթականներով լի նավերը խարիսխ գցեցին հունական Պիրեա նավահանգստում: Հույների օգնությամբ մեր պապերը հաստատվեցին Աթենքում, Սալոնիկում, Թեսալիայի, Մակեդոնիայի և Թրակիայի ընդարձակ տարածքներում և այլուր՝ ստանալով Հունաստանի իշխանությունների անվերապահ աջակցությունն ու օժանդակությունը։

Այսօր նույնպես մենք ականատեսն ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գործուն մասնակցությանը Հայոց ցեղասպանության հիշատակմանը, մասնավորապես 100-րդ տարելիցի միջոցառումներին: Մենք ուշի ուշով հետևում էինք համայնքում իրականացված աշխատանքներին և, այս առումով, կցանկանայի առանձնակի շնորհակալություն հայտնել տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբին, նրա աջակիցներին, բոլոր կառույցներին, անհատներին՝ ձեռնարկներն այդչափ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ 100-րդ տարելիցը մի հանգրվան է, որտեղից մեր պայքարը նոր թափ է առնելու: Այս փորձառությունն ու ձեռքբերումները պետք է օգտագործենք Հայ դատն առավել կազմակերպված և համակարգված առաջ տանելու համար։

Սիրելի՛ ներկաներ,

Մենք իսկապես ունենք միայն երկու մնայուն արժեք՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մնացած ամեն ինչ ածանցվում է սրանից։ Հետևաբար մեր ռազմավարական խնդիրներից է կազմակերպված և ուժեղ սփյուռք ունենալը, իսկ սփյուռքի գերխնդիրը՝ հայապահպանությունն է, ուծացման և լեզվամշակութային կորստի դեմ պայքարը ապագա բոլոր սերունդների համար։ Մենք պետք է համատեղ հետևողական ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, մշակենք ու կյանքի կոչենք առավել նպատակային և հեռահար ծրագրեր։ Համոզված եմ, որ ազգապահպանության բանալին նախևառաջ հզոր Հայրենիքն է: Ազգի ներուժի մեկտեղմամբ պետք է կառուցենք ամուր ու ապահով Հայաստան:

Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելը։ Ավելի քան 17 հազար սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, և Հայրենիքը բոլոր հնարավոր միջոցներով ջանում է նեցուկ կանգնել նրանց։ Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության կոչին միացան նաև աշխարհասփյուռ հայկական համայնքները, այդ թվում նաև դուք, ինչի շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն թեթևացնել նրանց առօրյա խնդիրները՝ հատկապես Սիրիայում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք ազգովի և մեծ շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, նվաճումներ ու կորուստներ: Անցած 25 տարիները լի էին բազում դժվարություններով և անելանելի թվացող իրավիճակներով։ Մենք անկախացանք իսկապես դժվարին պայմաններում՝ երկրի հյուսիսը պատուհասած ավերիչ երկրաշարժը, մեզ պարտադրված պատերազմը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակումը, դրան գումարած քաղաքական ու տնտեսական համակարգի արմատական բարեփոխումների հրամայականը բազում մարտահրավերների առաջ էին կանգնեցրել մեզ: Բայց մենք չընկրկեցինք, հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում ու մտանք պետականաշինության ու զարգացման ուղի։

Այսօր էլ կան մեր բնակոն զարգացումը խոչընդոտող մի շարք գործոններ, բացասական երևույթներ, բայց այս համատեքստում պետք է շեշտեմ մի շատ կարևոր բան` պետությունը բացարձակ արժեք է, պետականությանը պետք է հավատալ, նվիրվել: Պետությունը, ինչպես մեր ընտանիքները, ամենօրյա հոգածության կարիք է զգում: Մեր պետության մեջ դրականն էլ ենք մենք, բացասականն էլ, չենք կարող մեզ վերագրել դրականն ու օտարել բացասականը, կամ խոսել միայն բացթողումներից` չնկատելով ձեռքբերումները: Պետության կերտողները մենք ենք, յուրաքանչյուրս՝ իր անմնացորդ նվիրումով, և բոլորս` մեր միասնական ու համատեղ աշխատանքով։

Չնայած դժվարություններին՝ անկախության այս մեկ քառորդ դարում մենք հաջողություններ ենք արձանագրել, որոնք մեր զարգացման ուղին անդառնալի են դարձնում: Ձևավորել ենք ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, տնտեսության զարգացման կարևոր նախադրյալներ: Այս 25 տարիների ընթացքում մեր երկիրը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ՝ իր համեստ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում: Հավասարակշռված, թափանցիկ և հետևողական արտաքին քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք խուսափել լուրջ աշխարհաքաղաքական վայրիվերումներից՝ փոխշահավետ համագործակցային հարաբերություններ հաստատելով մեր տարածաշրջանում ներգրավված տարբեր ուժերի հետ:

Այդուհանդերձ, պետականաշինությունը շարունակական գործընթաց է. ժողովրդավարական ինստիտուտները, օրենսդրական դաշտը պետք է մշտապես կատարելագործվեն՝ լավագույնս ծառայելով մեր քաղաքացիներին ու մեր նպատակների ձեռքբերմանը: Դուք գիտեք, որ վերջերս մենք կարևորագույն փոփոխություններ կատարեցինք Հայաստանի Մայր օրենքում` Սահմանադրությունում: Այս գործընթացով մենք թևակոխում ենք զարգացման որակական նոր փուլ, որն իմ խորին համոզմամբ մեծապես նպաստելու է առավել բաց, առավել արդար հասարակության կառուցմանը, երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական միավորումների առավել լայն ընդգրկմանը, հող է նախապատրաստելու մեր գալիք սերունդների կյանքն ավելի բարենպաստ ու անվտանգ դարձնելու համար։ Քսանհինգամյա անկախությամբ ամրացած` մենք այսօր հավատով ենք առաջ նայում, տեսնում ու չենք թաքցնում մեր արատներն ու առաջ գնալու հստակ քայլեր ենք անում»,- Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Նախագահը:










Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}