Սիրիայի հարցով Ռուսաստանի որոշումը դրական քայլ է. ՄԱԿ ԱԽ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները՝ Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերման վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունը, որպես դրական քայլ են դիտում: Այս մասին Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ` մարտի 15-ին հայտարարել է ԱԽ-ում նախագահող Անգոլայի ներկայացուցիչ Իսմաել Գասպար Մարտինեսը:
«Զորքերի դուրսբերումը նշանակում է, որ պատերազմն այլ ընթացք է ստանում և դա լավ է»,-ասել է Մարտինեսը:
Գասպար Մարտինեսի խոսքով` ԱԽ անդամները խնդրանքով դիմել են Սիրիայի հարցերով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստրուեին՝ խաղաղ բանակցությունները դարձնել առավել ներկայացուցչական և այնտեղ ներգրավել քրդերի ներկայացուցիչներին:
«Սպասվում է, որ այդ քայլը չի ազդի այն առաջընթացի վրա, որը մենք այժմ նկատում ենք»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին