Անգելա Մերկելը մտադիր չէ փոխել միգրացիոն քաղաքականությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել միգրացիոն քաղաքականությունը՝ չնայած երեք դաշնային հողերում կայացած ընտրությունների արդյունքներին։
«Dw.com»-ի` փոխանցմամբ, այնուհանդերձ, Գերմանիայի կառավարության ղեկավարը կայացած ընտրությունները որակել է որպես «ծանր օր» իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության համար:
Նշենք, որ պաշտոնական, նախնական տվյալների համաձայն` «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ը հաղթել է միայն Սաքսոնիա-Անհալթ դաշնային հողում կայացած ընտրություններում`ստանալով ձայների 29,8 տոկոսը: Իր հերթին Բանդեն-Վյուրտեմբերգում կայացած ընտրություններում հաղթել են «Կանաչներ»-ը, իսկ Ռեյնլանդ-Պֆալցում` սոցիալ-դեմոկրատները:
Հատկանշական է, որ բոլոր երեք դաշնային հողերի օրենսդիր մարմիններ երկնիշ ցուցանիշով անցել է ծայրահեղ աջ «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցությունը:
Հենց այս հանգամանք են վերլուծաբանները համարում Անգելա Մերկելի գլխավոր պարտությունը:
Այնուհանդերձ, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ քվեարկության արդյունքներում «էական խնդիր» չի տեսնում:
Նրա խոսքով՝ Բեռլինը կպահպանի միգրացիոն հարցում ընտրած կուրսը։ Ըստ այդմ՝ Մերկելը կողմ է հանդես եկել փախստականների խնդիրների համաեվրոպական լուծմանը: