Մեր զբաղեցված դիրքով բավականին առաջ ենք ԱՊՀ երկրներից. Արտակ Շաբոյան
Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով առաջընթաց է արձանագրել 17 կետով: Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Նա նաև նշեց, որ զեկույցի համաձայն, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների ազդեցությունը մրցակցության վրա ցուցանիշի գծող Հայաստանը նույնպես առաջընթաց է գրանցել՝ 14 կետով:
«Ճիշտ է՝ զբաղեցրած դիրքով առաջ գնալու տեղ ունենք, սակայն բացարձակ մեծություններով մեր զբաղեցված դիրքով բավականին առաջ ենք ԱՊՀ երկրներից, հատկապես՝ մեր հարևան երկրներից»,- ասաց Ա.Շաբոյանը: