Հասարակություն 14:18 15/03/2016 Հայաստան

Պետք է ավելի հասցեական և նպատակային դարձնենք սոցիալական ծառայությունները. Արտեմ Ասատրյան

Երևանի պետական համալսարանում այսօր կազմակերպված  «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» թեմայով գիտաժողովի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը անդրադառանալով սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումներին, նշեց 25 տարվա մեր պատմությունը իսկապես առիթ է հետադարձ հայացք ձգելու նորանկախ պետության սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը,  և փորձել  այս առիթը օգտագործել իմաստավորելու անցած ճանապարհը և ամենակարևորը՝ առաջիկայում անցնելիք ճանապարհը:

Նախարարն ամփոփ  ներկայացնելով վերջին տարիների զարգացումներն ու առաջիկա անելիքները սոցիալական պաշտպանության ոլորտում, նախ 25 տարվա պատմությունը բաժանեց  որոշակի փուլերի:

Առաջին ժամանակահատվածը, ըստ Արտեմ Ասատրյանի  պետք է դիտարկել 90-ականների սկզբից մինչև 90-ականների վերջը,  երբ նորանկախ պետության առաջին տարիներին սոցիալական պաշտպանության համակարգում հիմնականում իրավիճակային, օպերատիվ լուծում պահանջող խնդիրներն էին,  որոնք իսկապես շատ մեծ եռանդ էին պահաջում, որպեսզի հնարավոր լիներ այդ ժամանակահատվածում երկրի ու մեր բնակչության առջև ծառացած խնդիրներին լուծումներ տալ:

«Երկրաշարժին  հաջորդած պատերազմը  բնակչության շրջանում էլ ավելի խորացրին  սոցիալական խնդիրները, իսկ այդ ժամանակահատվածում երկրում գերակշռում էին սոցիալական օգնության ծրագրերը:  Եթե հիշողությունս չի դավաճանում, գրեթե ողջ բնակչությունը հաշվառված էր Փարոս համակարգում: Շուրջ 700 000 ընտանիքի տրամադրվում էր վառելիք, սնունդ, կենսական միջոցներ: Շատ ծանր ժամանակահատված էր սոցիալական աշխատողների, սոցիալական ծառայությունների համար, քանի որ  սոցիալական օգնություն սահմանափակ ռեսուրսներով, հնարավորինս հասցեական, պետք է տրամադրվեր մեր բնակչությանը՝  հատկապես խոցելի խմբերին, իսկ այդ ժամանակ խոցելի էին գրեթե բոլորը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքերով՝ 1999 թվականին  կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների  արդյունքում ներդրվեց անպահովության գնահատման համակարգը:

Այդ տարիներին ողջ աշխարհում  և մեր երկրում զուգահեռ ընթացող  տնտեսական ավելի լայն հնարավորությունները թույլ տվեցին սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացնել ամենատարբեր ծրագրեր. «Սոցիալական ծրագրերն ուղղված էին բնակչության խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին: Եթե ուշադրություն դարձնեք այդ տարիների պետական բյուջեները, կտեսնեք, որ բավականին սկսել էին ավելանալ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի թիվը, ինչը նշանակում էր,  որ սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող զարգացումները բերել էին որոշակի ծաառյությունների պահանջի ձևավորման»:

Միաժամանակ, ըստ նրա, նշված ժամանակահատվածում գործընկերային հարաբերություններ սկսեցին ձևավորվել հասարակական կազմակերպությունների հետ, այն կառույցների հետ որոնք նախկինում իրականացնում էին այդ աշխատանքները: Այսինքն՝ սկսեց ձևավորվել պետական մարմինների հետ համագործակցության դաշտ:

Այնուհետև, ինչպես նշեց Արտեմ Ասատրյանը, 2003թ. կառավարությունը հաստատեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր և այդ ժամանակահատվածում, բնականաբար, ռազմավարական ծրագրի միջոցով համակարգային ձևաչափով փորձ արվեց անդրադառնալ աղքատության հիմնախնդիրներին:

Այդ փուլն ավարտվեց 2008-2009թթ.  և աշխարհում վրա հասավ ֆինանսատնտեսական ճգնաժամ, նոր մարտահրավերներ. «Մենք թևակոխել էինք արդեն համակարգային զարգացման փուլ, սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային  բարեփոխումների իրականացման փուլ և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը վերափոխվեց կայուն զարգացման ծրագրի: Միևնույն ժամանակ այն զուգակցվեց նոր դժվարություններով, մարտահրավերներով, խնդիրներով, քանի որ համակարգային փոփոխությունների և նոր ռազմավարությունների իրականացման համար անհրաժեշտ էին ավելի մեծ ռեսուրսներ»:

Այս համատեքստում վերջին տարիներին իրականացված քաղաքականության շրջանակներում, ըստ Արտեմ Ասատրյանի, հիմնական մարտահրավերները եղել են աղքատության նվազման, գործազրկության և արտագաղթի հետ կապված խնդիրների լուծումը, և այդ շրջանակներում կարևորագույն ծրագրային խնդիրներից մեկը դարձավ այն, որ աղքատությունը պետք է հաղթահարվեր առաջին հերթին հասարակության  խոցելի խմբերի կարիքները գնահատելով և գնահատված կարիքներին համապատասխան սոցիալական ծառայություններ տրամադրելու միջոցով:

«Երբևէ հնարավոր չէ աղքատությունը հաղթահարել բացառապես դրամական միջոցներ կամ տրանսֆերտներ տրամադրելու միջոցով: Դա հարցի հիմնարար լուծում չի կարող հանդիսանալ: Իհարկե եթե մենք ուշադրություն ենք դարձնում վիճակագրական ծառայության կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների տվյալներին մենք կտեսնենք, որ եթե չլինեին տրանսֆերտները, սոցիալական կենսաթոշակներն ու սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը երկրում շատ ավելի մեծ կլիներ»,- նշեց նախարարը:

Օրինակ, ըստ նրա, եթե վերցնենք 2014թ. տվյալները, ըստ որի աղքատությունը  30 տոկոս է, ապա առանց սոցիալական կենսաթոշակների ու սոցիալական աջակցության աղքատությունը կլիներ շուրջ 50 տոկոս: Եթե խոսում ենք ծայրահեղ աղքատության մասին, ապա ծայրահեղ աղքատությունը ավելին կլիներ 6 անգամով, եթե չիրականացվեր սոցիալական տրասֆերտների այս  քաղաքականությունը:

Ըստ Ա.Ասատրյանի՝ սոցիալական ապահովության ոլորտում ամենամեծ ծախսային ծրագրերը կենսաթոշակային ապահովության ծրագրերն են և անպահովության գնահատման համակարգի շրջանակում տրամադրվող կենսամակարդակի բարձրացմանն  ուղղված նպաստները:

Նշվեց նաև, որ վերջին տարիներին  կենսաթոշակային ապահովության ոլորտում ներդրվել են  տեղեկատվական համակարգեր, ինչի արդյունքում մենք ունեցել ենք շոշափելի խնայողություններ, որոնք հասնում են տասնյակ միլիարդների: Եվ դրանք ուղղվել են կենսաթոշակների, նպաստների  չափերի բարձրացմանը:

Հաջորդ կարևոր ուղղությունը, ըստ Արտեմ Ասատրյանի,  զբաղվածության ոլորտում վարվող քաղաքականությունն է, որի հիմնական շեշտադրումը աշխատանք փնտրող անմրցունակ անձանց աշխատաշուկայում աշխատանքով ապահովելն է: Այս առումով նախարարը կարևորեց զբաղվածության ոլորտում իրականացվող  մեկ տասնյակից ավելի ծրագրերի իրականացումը  ՀՀ ողջ տարածքում:

«Համակարգային փոփոխությունների արդյունքում ակնկալում ենք դրամական ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների  ավտոմատացում:  Ծառայությունների ավտոմատացումը հնարավորություն կտա  սոցիալական աշխատողին զբաղվել իրական աշխատանքով, աշխատանք՝ անձի, ընտանիքի հետ:  Սոցիալական աշխատողն ու սոցիալական աշխատանքը համայնքային աշխատանք է:  Ունենալով  համայնքային սոցիալական ծառայություններ՝ մենք  շատ ավելի հասցեական և նպատակային ենք  դարձնելու մեր  սոցիալական ծառայությունները: Ամենակարևորը, որ պետք է իրականացվի այս ոլորտում՝ դա գնահատված կարիքի հիման վրա համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն է»,- եզրափակեց Արտեմ Ասատրյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
«Հեզբոլլահ» շարժումը խոստացել է պատասխան հարված տալ Իսրայելին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կպատասխանի Իսրայելին՝ Լիբանանում կապի սարքերը խափանելու համար, ասել է շարժման գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր էջում գրել է․ «Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։ Ես խնդրանք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Սերգեյ Կոպիրկինն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ  այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ-ում կբացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն
 Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լիբանանում տեղի ունեցած միջադեպերից հետո Թուրքիայի ՊՆ-ն ստուգում է կապի համակարգերի անվտանգությունը
Լիբանանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր կապի համակարգերի անվտանգության լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը անվանել է հարձակում երկրի վրա։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած լայնածավալ պատերազմից  ու Արցախի ամբողջական հայաթափումից և բռնազավթումից անցել է մեկ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: ԱՆ-ից հայտնում են, որ խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր...
Աղբյուր` Panorama.am
16:31
«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ հայկական հողում, հայ չի ապրում։ Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, մեկօրյա արյունալի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Լիբանանում կապի միջոցների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի
Չորեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում կապի սարքավորումների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը հասել է 608-ի։...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայ դատի գրասենյակ. Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը տարածել է  հայտարարություն. Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
15:58
Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան
«Արցախի էջը վերաբացելու կարիք չկա, այն փակված չէ, ինչքան էլ հայ ազգի թշնամիները սահմանի այն և այս կողմում փորձեն այդ էջը փակել»,-...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հանրային ռադիոյում արդեն կարելի է կողմնորոշվել են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
«Արցախի հայաթափման տարելիցի առիթով հրաշալի նվեր»
Աղբյուր` Panorama.am
15:36
Իշխանությունների նպատակն է ջարդել արցախցիներին, ցանկացած պայքար, որը ուղղված կլինել մեր արժանապատվության վերականգնմանը. Տիգրան Աբրահամյան
«Ասել, որ այս իշխանությունն ինչ-որ բանից ամաչում է, հատկապես հայրենիքի նկատմամբ գործադրած իր հանցագործություններից, բնականաբար մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ազնավուրի առաջին բեմական զգեստը ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում
Բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
14:59
Հայրենիքից զրկված լինելով՝ արցախցիները մեզ կամք են սովորեցնում և հաղթանակի տեսիլք փոխանցում. Բագրատ Սրբազան
«Սեպտեմբերի 19-ը մեր մեծագույն ողբերգություններից մեկն է, որովհետև պետության գոյության պայմաններում դու պետություն ու հայրենիք ես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}