Նոր օրենքի անհրաժեշտությունը շատ առարկայական է. Ա. Ասատրյան
«2015թ. կարող ենք արձանագրել, որ մեր երկրում աստիճանաբար փոխվել է այն մոտեցումը, որը վաղուց արմատավորվել էր մեր հասարակությունում, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ավելի շատ օգնություն կամ խղճահարություն է պետք»,-նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ այսօր տեղի ունեցած Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ:
«Ես վստահ եմ, որ մեր հանձնաժողովի բոլոր անդամներն ու հասարակության զգալի մասը այսօր այն համոզմանն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեզանից մեկն են, և մենք բոլորս, մեր իրավասությունների շրջանակում, պետք է կարողանանք ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի նրանք կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքները և հասարակության լիարժեք անդամ դառնան»,- ընդգծել է նախարարը:
Նիստի ընթացքում նախարարը անդրադարձել է նաև 2016թ. ապրիլ ամսին նախատեսված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմանը ՀՀ կառավարություն:
«Կարծում եմ երկար սպասված օրենքի նախագիծ է, քանի որ այսօր գործող օրենքը 1993թ. է ընդունվել, իսկ այս ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական կյանքում և, ուղղակի, մարդկային հարաբերություններում: Բնականաբար, նոր օրենքի անհրաժեշտությունը շատ առարկայական է, և պիտի կարգավորի ներկայիս հարաբերությունները»,- ասել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան