Կառավարությունը պետք է փոխհատուցի մեքենա ներկրած անձանց. Գագիկ Ջհանգիրյան
«Լավ նախաձեռնություն է, պետք է կողմ քվեարկել, բայց ի՞նչ անենք արդեն վճարված ավելացված արժեքի հարկերի հետ»,- ԱԺ-ում ԵԱՏՄ երկրներից առանց ավելացված արժեքի հարկի մեքենաներ ներկրելու թույլտվություն տվող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցադրում արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ադնամ Գագիկ Ջհանգիրյանը:
Ըստ նրա, ԵԱՏՄ-ն միջազգային պայմանագիր է, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, և նույնիսկ նման օրենքի բացակայության պայմաններում դատական նախադեպով կարելի էր կարգավորել խնդիրը:
«Եթե ունենայիք քիչ թե շատ ինքնուրույն դատական համակարգ, քաղաքացիները , ովքեր ներկրած ավտոմեքենաների համար վճարել էին Ավելացված արժեքի հարկ, կարող էին դատական ճանապարհով փոխհատուցում ստանալ: Դա չենք արել»,- ասաց պատգամավորը:
Գ. Ջհանգիրյանի խոսքով, այժմ արդեն գործող, նաև նախկին Սահմանադրությունն ունի դրույթ, որը հնարավորություն է տալիս՝ քաղաքացու իրավիճակը բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, եթե այդ մասին նշում է կատարված այդ իրավական ակտում:
«Եթե այս նախագծի հեղիկաները համաձայն են, կարող է կետ մտցվի, որ օրենքը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստան մուտք եղած մեքենաների վրա: Այսպես այդ խնիդրը լուծվում է»,- ասաց պատգամավորը:
Իսկ ինչպե՞ս պետք է փոխհատուցել այդ գումարը: Նա առաջարկեց կառավարությանը հնարավորություն տալ իր որոշմամբ սահմանել փոխհատուցման կարգը:
Նշենք, որ քննարկվող հարցը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն է: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում ԵՏՄ անդամ երկրներից մեքենա ներկրել առանց ավելացված արժեքի հարկ վճարելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինձ հրավիրեիք, ավելի գրագետ կձևակերպեինք. Հրանտ Բագրատյան
- Մեքենա ներկրած քաղաքացիներից փաստորեն, ապօրինի ԱԱՀ են գանձել. Փաշինյան
- Քաղաքացին կկարողանա մեքենա ներկրել առանց հարկ վճարելու
- ԵՏՄ-ից ներկրված մեքենաների ԱԱՀ-ի չգանձումը բերելու է էժանացման. Էդուարդ Հովհաննիսյան