Իտալիան և Հունգարիան դեմ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ինքնաբերաբար երկարացմանը
Իտալիայի և Հունգարիայի արտգործնախարարները հայտարարել են, որ կտրականապես դեմ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ինքնաբերաբար երկարացմանը:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում կատարելով «Ռոյթերս» լրատվական գործակալությանը, այս հայտարարությունը հնչեցվել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Այս պահին մենք չենք կարող ընդունելի համարել ցանկացած որոշում»,- հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաուլո Ջենտիլյոնին:
Իր հերթին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, իր համերաշխությունը հայտնելով իտալացի գործընկերոջ դիրքորոշմանը, հավելել է, որ ԵՄ-ն չի կարող պատժամիջոցների վերաբերյալ ընդունել գաղտի որոշում և այն չի կարող ընդունվել ինքնաբերաբար:
Իր հերթին Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է այն մասին, որ պատժամիջոցները երբևէ ինքնաբերաբար չեն երկարացվել և այս հարցով ցանկացած քննարկում ունի քաղաքական բնույթ: