Վահան Բաբայանը բացառում է Օսկանյանի կուսակցությանն անդամակցելու տարբերակը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին, տեղեկություններ կան, որ հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու։ Այսպես ասած՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն»։
«Իմ քաղաքական պլաններում դեռևս նման հարց չկա»,-«Հրապարակ»-ի լրագրողին վստահեցրել է Բաբայանը՝ այնուամենայնիվ, կտրուկ չբացառելով նման հեռանկարը։
Իսկ եթե կուսակցություն չստեղծի, ո՞րն է լինելու իր հաջորդ հանգրվանը՝ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ն, ո՞րը։ Բաբայանն ասել է, որ դեռ որևէ պլան այս պահին չունի, փոխարենը կտրականապես բացառել է, որ կհայտնվի Օսկանյանի կուսակցությունում. «Այդ մեկը հաստատ բացառում եմ»։
«Ի դեպ, առաջիկայում Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը կհայտարարեն Օսկանյանի կուսակցությանն անդամագրվելու մասին, թեպետ երեկ հայտարարում էին, որ դեռ նման առաջարկ չեն ստացել»,-ավելացրել է թերթը։