Ադրբեջանը Կովկասի տարածաշրջանում Ղազախստանի ռազմավարական գործընկերն է. Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախատեսում է պաշտոնական այց կատարել Ադրբեջան: «Կազինֆորմ» գործակալության փոխանցմամբ` այս մասին Նազարբաևը հայտարարել է Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Մամեդովի հավատարմագրերն ընդունելիս:
«Ադրբեջանը մեզ համար Կովկասի տարածաշրջանում ռազմավարական գործընկեր է: Մենք ակտիվ համագործակցում ենք էներգետիկայի, լոգիստիկայի, գյուղատնտեսության ոլորտներում»,-ասել է Նազարբաևը:
Նա նաև հավելել է, որ ստացել է Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերը և «այն ընդունել է մեծ երախտապարտությամբ»: