Առաջին անգամ եմ լսում Վրաստանում և Հայաստանում վաճառվող դեղերի գների միջև տարբերության մասին. Շաբոյան
Հայաստանի շատ քաղաքացիների բարձր գին ունեցող դեղեր գնելու համար գնում են Թբիլիսի, քանի որ այնտեղ ավելի էժան են, քան Հայաստանում: Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կողմից հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո ասաց ԱԺ պատգամավոր Էդոն Մարուքյանը, ապա հետևյալ հարցադրումն արեց. «Դեղագործական նույն ընկեությունը նույն ապրանքը տարածաշրջան ներմուծելիս նույն գին է առաջարկում, ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանում և Վարստանում վաճառվող դեղերի միջև այդքան մեծ տարբերություն կա: Հանձնաժողովն ուսումնասիրություն կատարե՞լ է»:
Արտակ Շաբոյանն ասաց, որ առաջին անգամ է լսում Վրաստանում և Հայաստանում վաճառվող դեղերի գների միջև տարբեության մասին. «Միգուցե կան տարբերություններ առանձին տեսակի դեղերի գծով՝ հնարավոր է մեկի գծով բարձր, մյուսի գծով ցածր, բայց որ համընդհանուր խնդիր կա, առաջին անգամ եմ լսում»:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, ազատ շուկայական էկոնոմիկայի պայմաններում գներն ինքնակարգավորվում են առաջարկի և պահանջարկի ազդեցության ներքո:
«Աշխարհում որևէ մրցակցության պաշտպանության մարմին գների վերահսկողությամբ, կարգավորմամբ չի զբաղվում, քանի որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ հանձնաժողովի դերկատարումը գնագոյացման մեջ այնքանով է, որքանով խնդիրը վերաբերում է խոշոր, գերիշխող դիրք զբաղեցողներին, երկրորդ՝ եթե նրանց կողմից կատարվում է գների չհիմնավորված բարձրացում:
«Եթե այս տեսանկյունից կոնկրետ առարկայական փաստեր կան, կարող ենք նայել, ուսումնասիրել»,- դիմելով Է.Մարուքյանին՝ ասաց Ա.Շաբոյանը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ խնդիրը տնտեսական մենաշնորհների հետ է կապված:
«Ես ձեր լիազորությունների հարցն եմ բարձրացնում»,-ասաց նա՝ հավելելով կոնկրետ դեղերի անուններով, դեղատներով կարող է ներկայացնել:
Արտակ Շաբոյանն ասաց, որ հետևողական կլինեն այդ հարցում, ուսումնասիրություն կիրականացնեն:
Այնուհետև ՏՄՊՊՀ նախագահը խոսեց կոնկերտ գների մասին. «Ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմինների հիմնական խնդիրը ոչ թե բարձր գներն են, այլ ցածր: Մենք թույլ չենք տալիս խոշոր ընկերություններին գնային չարաշահումներ իրականացնել, խիստ ենք գների բարձրացման նկատմամբ, իհարկե, ընդառաջ գնալով սպառողներիի շահերին: Միջազգային պրակտիկայի տեսանկյունից, մրցակցության պաշտպանության մարմինները ցածր գների դեմ են պայքարում, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ բարձր գները մրցակցութան տեսանկյունից տնտեսվարողների համար առավել շահավետ են, ցածր գներն են տնտեսվարողներիի համար խնդիրներ առաջացնում, շատ տնտեսվարողներ շուկայից դուրս են մնում: Երբ գները բարձր են, շահագրգիռ են, որպեսզի ավելի շատ ընկերություններ զբաղվեն բիզնես գործունեությամբ»:
Ա. Շաբոյանի խոսքով, հանձնաժողովի հիմնական խնդիրն է ուսումնասիրել շուկան և թույլ չտալ մուտքի խոչընդոտներ:
«Աշխարհում ընդունված է, մրցակցության պաշտպանության մարմինները գնագոյամցան երևույթիների չեն միջամտում, մեր հիմնական խնդիրն է թույլ չտալ շուկայում մուտքի խոչընդոտներ և մրցակցության սահմանափակման երևույթներ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում բենզինի գներն նվազել են ավելի, քան Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում. Շաբոյան
- Մեր զբաղեցված դիրքով բավականին առաջ ենք ԱՊՀ երկրներից. Արտակ Շաբոյան