Պուտինի որոշումն անակնկալի է բերել ԱՄՆ-ին
Ռուսաստանի օդուժի` Սիրիայի տարածքից դուրս բերելու որոշումը անսպասելի է եղել Վաշինգթոնի համար: Այս մասին գրում է Tvzvezda.ru-ն՝ հղում անելով Politico-ում տպագրված հոդվածին:
«Ռուսաստանի առաջնորդի հայտարարությունը՝ Սիրիայի տարածքից օդուժի դուրս բերման հետ կապված Վաշինգթոնին անակնկալի է բերել: Երևում է, որ Սպիտակ տան համար այս հայտարարությունը անսպասելի է եղել»,-ասված է հոդվածում:
Լրագրողի խոսքով, ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթը ապշել է, երբ ճեպազրույցի ժամանակ իրեն այդ թեմայով հարցեր են տվել: Նա միայն ասել է, որ դեռ չի տեսել այդ հաղորդագրությունները և չի հասկանում Ռուսաստանի մտադրությունը:
Աղբյուրը նշում է, որ ամերիկյան վերլուծաբաններն ու հետախուզության աշխատակիցները Մոսկվայի կողմից չեն սպասել նման որոշման: Նաև գրում են, որ վերջին երկու տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինը Օբամային բազմիցս է փակուղու առաջ կանգնեցրել:
ՌԴ ղեկավար Պուտինը հրամայել է Սիրիայից օդուժը դուրս բերել մարտի 15-ին:
Ինչպես նշվում է, նման հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Ռուսական զինուժի մասնակցությամբ Սիրիայի բանակին և հայրենասիրական ուժերին հաջողվեց կտրուկ կերպով փոխել ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքը, դառնալ գրեթե բոլոր ուղղություններով դրության տերը և ստեղծել պայմաններ խաղաղ գործընթացի համար»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Միաժամանակ նշվում է, որ Իրանի և Ավստրալիայի արտաքին գործերի նախարարներն արդեն արձանագանքել են Պուտինի հայտարարությանը՝ ողջունելով այն և դիտարկելով, որպես դրական ազդանշան:
Փորձագիտական տարբեր գնահատականների համաձայն, անգամ եթե տեղի ունենա ռուսական զինուժի հիմնական մասի դուրս բերումը, միևնույնն է ռուսական ռազմաբազաները Սիրիայում շարունակելու են իրականացնել իրենց նախկին առաքելությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան