Սիրիայից ռուսական օդուժի դուրս բերումը կարող է բերել պատժամիջոցների չեղարկման
Ռուսաստանի իշխանությունների քայերը կարող են առիթ դառնալ երկրի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկման համար: Այս մասին Բրյուսելի իր դիվանագիտական աղբյուրներին հղումով գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Չեմ բացառում, որ Ռուսաստանի ղեկավարության որոշումը կարող է առիթ դառնալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների աստիճանական չեղարկման համար»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի որոշումը՝ օդուժի հիմնական մասը Սիրիայից դուրս բերելու մասին:
Դիվանագիտական աղբյուրի խոսքով, ամեն դեպքում Ռուսաստանը այս քայլով դարձավ միջազգային հարաբերությունների առանցքային խաղացողներից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ ՌԴ նախագահը հրահանգել է երկրի պաշտպանության նախարարությանը օդուժի հիմնական մասը դուրս բերել Սիրիայից: Ռուսաստանը կշարունակի իր ներկայությունը պահպանել Սիրիայում ի հաշիվ իր ավիաբազաների, որոնք իրականացնելու են նախկին առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան