Կշարունակվի Հայաստանի էներգետիկ բնագավառին տրամադրվող աջակցությունը. Սվիտալսկի
Եվրամիության կողմից իրականացված ԻՆՈԳԵՅԹ ծրագրի ավարտից հետո կշարունակվի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ բնագավառին տրամադրվող աջակցությունը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանի հետ հանդիպման ժամանակ:
ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այդ նպատակով 2016թ. մարտի 17-ին Բրյուսելում կկայանա էներգետիկ ոլորտի բարձր մակարդակի համաժողով՝ Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Միության Արևելյան գործընկեր երկրների մասնակցությամբ։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը տարածաշրջանային համագործակցության առումով կարևորվել է հատկապես Հայաստան-Վրաստան 400 կՎտ բարձր լարման գծի կառուցումը, որին իր ներդրումն ունի Եվրամիությունը՝ NIF հիմնադրամից 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների տեսքով։
Լ. Յոլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան