Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական էջից: Այս պահի դրությամբ նա միակ թեկնածուն է:
Վանիկ Ասատրյանը 2002թ. ընտրվել, 2005թ. վերընտրվել է Սպիտակի քաղաքապետ: Ի դեպ, նա ինքնաառաջադրված է, ինչից կարելի է ենթադրել, որ հարազատ կուսակցությունը չի սատարելու փոխմարզպետին: Նա ՀՀԿ-ին անդամագրվել է 2002թ-ին:
Սպիտակում քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն ապրիլի 17-ին: Առաջադրումները մեկնարկել են երեկ: Առաջադրումների ժամկետը կավարտվի մարտի 18-ին ժամը 18-ին:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք համայնքներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան