Առանց ԱԱՀ-ի մեքենա ներկրելու մասին օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց միաձայն
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից առանց 20 տոկոս ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մեքենա ներկրելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց միաձայն, առանց «դեմ», «ձեռնպահ» ձայների:
Նշենք, որ պատգամավորները միաձայն ընդունեցին ԱԺ մի քանի պատգամավորների և ՀՀ կառավարության կողմից համատեղ ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի համաձայն քաղաքացիների կողմից մեքենաների ներկրման դիմաց 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չի գանձվի:
Օրինագծերի քննարկման ժամանակ հայտարարվել էր, որ ներկրված մեքենայի դիմաց ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումն անօրինական է, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին կկարողանա մեքենա ներկրել առանց հարկ վճարելու
- ԵՏՄ-ից ներկրված մեքենաների ԱԱՀ-ի չգանձումը բերելու է էժանացման. Էդուարդ Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին