ԱՄՆ-ի Ֆիննախարար. Ռուսաստանի տնտեսությունը ահավոր վիճակում է
Կրեմլի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի Սահմանած պատժամիջոցները շոշափելի վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը:
Այս մասին «NG.ru» կայքի փոխանցմամբ կոնգրեսում բյուջետային հարցերով լսումների ժամանակ հայատարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:
«Կարծում եմ՝այդ սահմանափակումները միանգամայն արդյունավետ են: Դժվար է ճշգրիտ գնահատական տալ, թե ինչ ազդեցություն են ունեցել տնտեսական պատժամիջոցները, քանի որ նավթի գների կտրուկ անկման պայմաններում կան բազմաթիվ գործոններ, որոնք վնաս են հասցոնւմ ռուսական տնտեսությանը: Սակայն Ռուսաստանի տնտեսությունը սարսափելի դրության մեջ է և մասամբ դրա պատճառը Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն են»,-հայտարարել է Լյուն:
ԱՄՆ-ի ֆինանսների նախաարը նաև հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Եվրամիության իր գործընկերների վրա, որպեսզի վերջիններս պահեն Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ճնշում գործադրելու ռազմավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան