Ավստրիան օգնության առաջարկ է արել Մակեդոնիային
Ավստրիան սահմանների պաշտպանության գործում իր օգնությունն է առաջարկել Մակեդոնիային: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, պաշտոնական Վիենայի այս առաջարկը Մակեդոնիային հնչեցրել է երկրի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը:
«Ավստրիան Մակեդոնիային առաջարկել է իր աջակցությունը: Ներկա պահին ՊՆ-ն հստակեցնում է, թե կա արդյոք տեխնիկական սարքավորումներով, մասնավորապես՝ գիշերային դիտարկման սարքերով օգնություն տրամադրելու հնարավորություն»,- ըստ «Welt» պարբերականի, պարզաբանել է Դոսկոցիլը:
Ավսրիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, Բալկանյան Արևմտյան ուղին պետք է անպայման փակ մնա: Իր սահմանների պաշտպանությամբ ըստ նրա Մակեդոնիան շատ բան է արել ԵՄ-ի համար, այդ իսկ պատճառով Քիշնևին պետք է տրամադրվի ֆինանսական օգնություն:
Դոսկոցիլը նաև կոչ է արել էլ առավելագույնս աջակցել Բուլղարիային՝ կանխագուշակելով անօրինական ներգաղթի այլընտրանքային ուղիների ի հայտ գալու մասին:
Իր այս միտքը Ավստրիայի ՊՆ ղեկավարը պայմանավորել է նրանով, որ Բուլղարիան երկար սահման ունի Թուրքիայի հետ:
«Բուլղարիան պետք է ներգրավվի Թուրքիայի հետ համաձայնագրին, ինչպես և Հունաստանը»,- հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները