Իտալիան դեմ է Թուրքիայի հետ համաձայնագրի «ցանկացած գնով» ստորագրմանը
Իտալիան հանդես է գալիս միգրացիոն հիմնախնդրի հետ կապված ԵՄ-Թուրքիա համաձայնագրի օգտին, սակայն չի կարծում, որ այն պետք է ստորագրվի «ցանկացած գնով»: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարություն է արել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Աղբյուրի փոխանցմամբ, ելույթ ունենալով երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատում Իտալիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ պաշտոնական Հռոմը Թուրքիայի հարցում մշտապես ունեցել է նույն դիրքորոշումը, ի տարբերություն այն երկրների, որոնք նախկինում սխալներ էին գործում և դադարեցնում էին Անկարայի հետ բանակցությունները:
«Ճիշտը Թուրքիայի հետ մահաձայնագրի որոնումն է, սակայն ոչ ցանկացած գնով: Մեր համար կարևոր են այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և խոսքի ազատությունը»,- նշել է Ռենցին:
Իտալիայի վարչապետի խոսքով` Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի լուծման վերաբերյալ համաձայնագիրը կդառնա առաջիկայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի թեմաներից մեկը:
Բացի այդ` քննարկման առարկա կդառնաn նաև դաշինքի անդամ երկրների առջև ծառացած տնտեսական խնդիրները:
«ԵՄ գագաթնաժողովը վերջին ամսվա ընթացքում կկայանա արդեն երրորդ անգամ: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ»,- նշել է Ռենցին:
Նշենք, որ մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի առաջին շրջափուլում կողմերը պայմանավորվել են միգրացիոն խնդրի լուծման ընդհանուր սկզբունքների կապակցությամբ, մասնավորապես նախատեսվում են, որ Թուրքիայի տարածքով հունական կղզիներ ժամանած ներգաղթյալները հետ կվերադարձվեն Թուրքիա, իսկ ամեն ետ վարդարձած ներգաղթյալի դիմաց ԵՄ-ն կընդունի մեկ փախստականի:
Ընդ որում` գործընթացի ամբողջ ֆինանսավորումը ԵՄ-ն վերցնում է իր վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան