Նաիրա Զոհրաբյանին «պատերազմ» հայտարարած Մանուկյանը կհեռացվի ԲՀԿ-ից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն է ստացել, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից: Դեռ անցյալ շաբաթ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կուսակցության շուրջ վերջին շրջանի աղմուկի մասին, ասել էր, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է՝ ակնարկելով Աբրահամ Մանուկյանին: «Վիրահատական միջամտություններով կուսակցության ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին»,- ասել էր Զոհրաբյանը:
Երեկ Մանուկյանից այս մասին մեկնաբանություն ստանալ թերթին չի հաջողվել: Իսկ Նաիրա Զոհրաբյանը, հարցին՝ ճի՞շտ է, որ Մանուկյանը հեռացվելու է ԲՀԿ-ից, պատասխանել է. «Նման հարց ԲՀԿ-ում չի քննարկվել, բայց ես հստակ ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այլ քաղաքական ծրագրեր, այլ քաղաքական օրակարգ, տեղ չունեն և չեն կարող տեղ ունենալ մեր կուսակցության շարքերում: Կոնկրետ Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ այս պահին դեռ նման հարց չի քննարկվել և ես նաև ասեմ, որ մենք ունենք աշխատակարգ՝ բոլոր հարցերը քննարկել թիմով և բոլոր որոշումները կայացնել թիմով»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան