Հայաստանը երջանիկ երկրների ցանկում 121-րդն է
Աֆրիկայում գտնվող Բուրունդի պետությունը ճանաչվել է աշխարհի ամենադժբախտ երկիրը: Ամենաերջանիկ երկիրը Դանիան է: Նման տվյալներ է հրապարակված World Happiness Report Update 2016 զեկույցում: Հետազոտությունն անցկացվել է ՄԱԿ-ի պատվերով:
Հայաստանը ամենաերջանիկ պետությունների շարքում 121-րդն է: Նրան նախորդում են Եգիպտոսը, Մյանմարը, Հնդկաստանը, հաջորդում՝ Քենիան, Ուկրաինան:
Ցուցակի առաջին հորիզոնականներում են Շվեցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան: Վերջին հորիզոնականներում են Նիգերիան, Հարավային Աֆրիկան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուգանդան:
Զեկույցի հեղինակները նշում են, միշտ չէ, որ երջանկության մակարդակը համընկնում է կենսամակարդակին: Քաղաքացիների գոհունակության վրա ազդում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական գործոնների համադրությունը:
Նշվում է, որ մարդիկ ավելի երջանիկ են այն երկրներում, որտեղ սոցիալական անհավասարությունը խիստ արտահայտված չէ:
Հիշեցնենք, որ 2012 թվականին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է երջանկության միջազգային օր: