Ռուսաստանը Սիրիայի օպերացիայի վրա ծախսել է շուրջ 38 մլրդ ռուբլի
Սիրիայում Ռուսաստանի կողմից անցկացված ռազմական օպերացիան, որը տևել է 167 օր, արժեցել է առնվազն 38 մլրդ ռուբլի: Այս մասին են վկայում Ռուսական բիզնես ալիքի կատարած ուսումնասիրությունները և հաշվարկները:
Հրապարակման համաձայն` ծախսերի հիմնական մասը` 33,7 մլրդ ռուբլին ծախսվել է մարտական թռիչքների վրա: Օպերացիայի մեկնարկից հետո իրականացվել է ավելի քան 8 հազար 6 հարյուր մարտական թռիչք` հաղորդում է RBC-ն` հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներին:
Թռիչքների համար օգտագործվել են նորագույն Սու-35, Սու-34 և Սու-24 բազմաֆունկցիոնալ ռմբակոծիչները, ինչպես նաև Սու-25 գրոհային ինքնաթիռները:
Ծախսերի երկրորդ ամենամեծ բաժինը կազմել է «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռների արձակումը:
Կամպանիայի ընթացքում արձակվել է 48 հրթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասել է մինչև 50 մլն ռուբլիի: Այս հոդվածով ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2,4 մլրդ ռուբլի:
Ծախսերի մեջ են ներառված նաև մահացած զինծառայողների հարազատներին տրված փոխհատուցումները, ոչնչացված ռազմական տեխնիկայի արժեքը և այլ լոգիստիկ ծախսեր:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր ռազմական կոնտինգենտը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին