Հովիկ Աբրահամյան. Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են
Գազի գնի վերաբերյալ որոշում չկա, քննարկում կա: ԱԺ-ում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
«Հանրապետության նախագահը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ: Քննարկել են հարցը: Հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիան» գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ»,-ասաց նա:
Գազի դիմաց ի՞նչ արժույթով է վճարվելու: Հարցին ի պատասխան վճարելու Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս առումով առաջընթաց չկա:
«Հարցը ԵՏՄ շրջանակներում քննարկում ենք: Ապրիլի 7-ին սպասվում է ՌԴ վարչապետի այցը Հայաստան, ապա ապրիլի 8-ին՝ ԵՏՄ անդամ-պետությունների վարչապետների այցը։ Անցկացնելու ենք խորհուրդ, և այդ ժամանակ էլ կքննարկենք հարցը, կունենանք պատասխան»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը՝ լրագրողներին. «Մի մտահոգվեք իմ համար»
- Վարչապետը՝ Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մասին
- Հովիկ Աբրահամյանը՝ իր և Բեգլարյանի հարաբերությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին