Երևանում զինված հարձակում են գործել տարադրամի փոխանակման կետի վրա
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Դեպքի վայրից Panorama.am-ի լրագրողը հաղորդում է, որ զինված անձը հարձակում է կատարել Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գործող տարադրամի փոխանակման կետի վրա:
Նա կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետի աշխատակցի ուղղությամբ, բարեբախտաբար ոչ աշխատակիցը, ոչ որևէ մեկը արձակած կրակոցմներից չի տուժել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին տարածքում քննաչկան գործողություններ են իրականացվում: Պողոտայում մեծ խցանումներ են առաջացել:
Դեպքի վայրում աշխատող ոստիկանները հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել, միայն հայտնեցին, որ տեղի ունեցածը ավազակային հարձակում է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում