Քաղաքական 20:09 14/03/2016

Օսկանյանի երրորդ գալուստը

Հեղինակ` ​Արմեն Մինասյան, քաղաքագետ

«Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավական առաջ են գնացել: Այս պահին ես ուղղակի պատրաստ չեմ հրապարակելու, որ ստեղծվում է, բայց կլինի»,- նախօրեին տված հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նման հայտարարություն է արել, և ըստ էության, առաջիկայում ակտիվ քաղաքական դերակատարության հայտ է ներկայացրել:

Տեղի ունեցածում որևէ արտառոց, նույնիսկ՝ աննախադեպ բան չկա: Նախկին նախարար Օսկանյանը մինչ այս առնվազն երկու նման հայտ ներկայացրել է, և մեծ հաշվով երկուսում էլ տապալվել է: Բոլոր հիմքերը կան, որ այս դեպքում ևս նրա քաղաքական հեռանկարներին որոշակի թերահավատությամբ վերաբերելու համար:

Գուցե պարոն Օսկանյանը հերքի, սակայն ներքաղաքական ակտիվության առաջին հայտը նա ներկայացրել էր դեռևս 2006 թվականին: Շատերն, անշուշտ, չեն հիշի, որ այդ ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով մինչ այդ զբաղված էր բացառապես դիվանագիտական գործունեությամբ և կառավարության ընդամենը տեխնիկական անդամ էր (կառավարութան նիստերին մեծամասամբ չէր էլ մասնակցում), հանկարծ սկսեց հրապարակային ելույթներում անդրադառնալ  ներքաղաքական օրակարգին:

Այդ օրերին մամուլը նշում էր, որ արտառոց դրսևորման արմատները թաքնված են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերում: Մասնավորապես նշվում էր, որ Քոչարյանը մտադիր է ռուսական ձևաչափը տեղայնացնել Հայաստանում: Դրա համար անհրաժեշտ էր որևէ լոյալ գործիչ, ով կհամաձայնի աշխատել ձևական նախագահ, և քաղաքական հենք՝ վարչապետ դառնալու և իշխելը շարունակելու համար: Փաստացի Վարդան Օսկանյանը համաձայնել էր այդ դերակատարությանը և այս կապակցությամբ ուղիղ հարցին, թե «Ձեզ կարելի՞ է դիտարկել, որպես նախագահի թեկնածու կամ մրցակից արդեն իսկ հայտնի թեկնածուներին» հերքում չէր տվել: Ի պատասխան նա խոսել էր երկրում անցկացված ընտրությունների որակի մասին և նշել. «15 տարվա փորձն իսկապես բավարար է ակնհայտ դարձնելու բոլոր թերություններն ու խնդիրները: Չենք կարող մենք մեր աչքերը փակել և արհամարհել այս ամենը: Քաղաքական ուժերն իրենց պլատֆորմային լուծումները պետք է տան բոլոր խնդիրներին»: 

«Այդ ամենը» Վարդան Օսկանյանն «արհամարեց» ճիշտ այն պահին, երբ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին հաջողվեց մեծամասնություն ձևավորել գալիք Ազգային ժողովում, «պլատֆորմային լուծումներ» ունեցող կուսակցություններից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեցին, իսկ այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորելու համար անձամբ այցելեց ՀՀԿ-ի գրասենյակ:

Վարդան Օսկանյանի երկրորդ գալուստը մարտավարական առումով մի փոքր այլ էր: Եթե 2000-ականների երկրորդ կեսին նա հանդիսանում էր իշխանության ներկայացուցիչ և ապավինում էր վարչական ռեսուրսին ու ներիշխանական ինտրիգներին, ապա 2010-ականների սկզբին ստիպված էր հանդես գալ թունդ ընդդիմադիրի և օրվա իշխանության սուր քննադատի դիրքերից: Տևական ժամանակ հրապարակային ելույթներից հետո նա ի վերջո հանգրվանեց ԲՀԿ-ում և այդ կուսակցության ցուցակով 2012-ին դարձավ պատգամավոր: Ըստ որում՝ մամուլն այդ ժամանակ պնդում էր, որ ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանը ներկայացնելու է Ռոբերտ Քոչարյանի «գիծը», ավելին՝ նա պատրաստվում էր 2013-ի նախագահական ընտրություններին: Որպես այդպիսին՝ նշված պնդումները Վարդան Օսկանյանն այդպես էլ չհերքեց, և ըստ ամենայնի, նա պատրաստվում էր, կամ նրան պատրաստում էին ԲՀԿ-ի ունեցած ռեսուրսի միջոցով կապիտալիզացնել:

Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և հերթական անգամ Վարդան Օսկանյանի ծրագրերը դեռևս չսկսված տապալվեցին. նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, որտեղ նշվում էր, որ Օսկանյանի անձնական հաշվեհամարին է հայտնվել բարեգործության համար նախատեսված մի կլորիկ գումար: Իշխանություններին անխնա քննադատող և օրինականություն ու արդարություն քարոզող նախկին արտգործնախարարը չհերքեց այդ փաստը, բայց գործը որակեց քաղաքական: Ոմանք գուցե կիսեն պարոն Օսկանյանի այդ պնդումը, և համերաշխություն հայտնեն նրան, բայց իրավիճակի ողջ զավեշտն այն է, որ Օսկանյանն ուզում էր քաղաքականություն խաղալ, ուստի պետք է հարմարվեր այդ կանոններին և, առնվազն, պահարանում կմախքներ չհավաքեր:

Ինչևէ, Օսկանյանի նախագահական հավակնությունները 2013-ին էլ ի չիք դարձան, և պրոցեսը թևակոխեց հաջորդ փուլ: Նախկին արտգործնախարարը հույս ուներ ռեաբիլիտացիայից հետո մարտի բռնվել, այս անգամ՝ արտահերթ ռեժիմով: Ճիշտ դա էին պահանջում հայտնի եռյակի ուժերը 2015-ին: Ըստ որում՝ Վարդան Օսկանյանը պարտաճանաչ մասնակցում էր եռյակի հանրահավաքներին: Սակայն հետագայում պարզվեց, որ եռյակի առանցքը համարվող Գագիկ Ծառուկյանը երկրի ներսում ցնցումներ առաջ բերելու հետ կապված որոշակի վերապահումներ ունի, ինչով էլ, ըստ էության, հօդս ցնդեցրեց պարոն Օսկանյանի հավակնությունները:

Այժմ երբ դաշտում քաղաքական կոնֆիգուրացիան քիչ թե շատ պարզ է, և ակնհայտ է, որ այնտեղ Վարդան Օսկանյանն ու նրա հիպոթետիկ «տանիքը» տեղ չունեն, նախկին արտգործնախարարը փորձում է մեկ անգամ ևս մտնել նույն գետը: Այս անգամ նա փորձում է իշխանությունը գրոհել ոչ թե ներսից կամ փողոցից, այլ՝ թիկունքից: Դրա համար անհրաժեշտ է կուսակցություն, որտեղ որոշում կայացնողը կլինի ինքը և ոչ մի դեպքում իշխանության հետ կոմպրոմիսի չի գնա (ինչպես վարվեց Գագիկ Ծառուկյանը), և մի անտեսանելի ուժի ազդեցություն՝ իշխանության ներսից որոշակի ազդեցիկ գործիչների կուլիսային աջակցությունն ու լոյալությունը ստանալու համար:

Մեկ այլ գործչի դեպքում կարելի էր հանգիստ հետևել գործընթացին՝ ակնկալելով սուր պայքար, բայց, քանի որ պարահրապարակ այս անգամ ևս Վարդան Օսկանյանն է մտել, կարելի է կանխատեսել, որ ականատես ենք լինելու հերթական ֆիասկոյին: Ընդ որում՝ ֆիասկոն սկսվեց հենց երեկվա հարցազրույցից, որտեղ Վարդան Օսկանյանն իրեն բնորոշ ոճով այնքան իրարամերժ պնդումներ արեց, որ նրա հայտին լուրջ վերաբերելն արդեն իսկ անիմաստ է:

ՀԳ. Օսկանյանի քաղաքական հեռանկարների հանդեպ թերահավատությունը սնվում է հատկապես այն իրողությամբ, որ նա որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ, որպես քաղաքական կողմ հանդես գալու համար չունի և ոչ մի ռեսուրս` ոչ քաղաքական, ոչ էլեկտորալ, ոչ թիմային և ոչ էլ այսպես կոչված իմիջային: Այս մասին ավելի մանրամասն՝ հաջորդիվ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}