Հացպանյան. Ռուսաստանը Թուրքիային հզորացրեց, իսկ Հայաստանից ունեցած-չունացածը խլեց
Վերջին 20-30 տարիներին Թուրքիայի տնտեսական աճը պայմանավորված է միմիայն Ռուսաստանով: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տվյալներ հրապարակեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
«Թուրքիան հզորացել է ոչ թե եվրոպական երկրների ներդրումների շնորհիվ, այլ ռուսների: Զբոսաշրջության ոլորտի աճը 14%-ից հասցրել է 56%-ի՝ Ռուսաստանի շնորհիվ»,-ասաց Հացպանյանը:
Նա նկատեց, որ նույն ժամանակահատվածում իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ Ռուսաստանը վարվեց ինչպես հպատակի:
«Գույք պարտքի դիմաց ծրագրով մեր ունեցած-չունեցած խոշոր գործարանները խլեց, իբր աշխատատեղեր ստեղծեր, աշխատեցներ, սակայն ոչինչ էլ չարեց»,-ասաց Հացպանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: