Պյոտր Սվիդլեր-Լևոն Արոնյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Ոչ-ոքի արդյունքով է ավարտվել նաև Հիկարու Նակամուրա-Անիշ Գիրի և Ֆաբիանո Կարուանա-Վեսելին Տոպալով պարտիաները: Իսկ ահա Սերգեյ Կարյակինը պարտության է մատնել Վիշվանաթան Անանդին և 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանը 2,5 միավորով 2-րդ տեղում է:
Այսօր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ: