Մերկել. Միգրացիոն ճգնաժամը պետք է բոլորի մոտ մտահոգություն առաջացնի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրավիճակը պետք է բոլորի մոտ մտահոգություն առաջացնի: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին: Այս մասին նա հայտարարել է Բունդեսթագում ելույթի ժամանակ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ աղբյուրը նշում է, որ փախստականների հոսքի՝ դեպի Եվրոպա կրճատումը հունա-մակեդոնական սահմանով, Գերմանիայի օգտին է:
Նա նաև հայտարարել է միգրացիոն ճգնաժամի պայքարում Թուրքիայի և Հունաստանի ծովային սահմանի միջև պաշտպանության առաջնահերթության մասին: