ՀՀ-ում պետք է որդեգրվի առավել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն. նախարար
«Մենք այսօր նոր իրողության մեջ ենք, երբ Հայաստանում գործում է սահամանդրական նոր կարգավորումները, դրան համապատասխան տնտեսական մրցակցության պաշտպանության նոր պահանջներ են առաջադրվել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին`Հայաստանում կա՞ն տնտեսական մենաշնորհներ կամ գերիշխող դիրքը չարաշահող տնտեսավորողներ, եթե այո, ի՞նչ է դրանց հետ լինելու, ի՞նչ ռազամավարություն- մարտավարություն է որդեգրում կառավարությունը:
Ա.Մինասյանի խոսքով, սոցիալական, շուկայական տնտեսությանը համազոր Հայաստանում պետք է որդեգրվի առավել ակտիվ մրցակցային պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականություն:
Նա նշեց, որ այս դրույթն ամրագրված էր նաև երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրում, այդ մասին խոսել է Հայաստանի նախագահը փետրվարի 12-ի ելույթում:
Ըստ Ա.Մինասյանի, պետք է վերանայվեն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և դրան հարակից օրենքները, որպեսզի երկրում ամրագրվի առավել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն, նոր լծակներ, որոնց միջոցով առկա մենաշնորհային, նաև գերիշող դիրք ունեցող սուբյեկներին պատասխանատվության ենթարկելու, հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության միջոցով առավել մրցակցային շուկաներ ձևավորելու ուղղութամբ կիրակացվեն համարժեք գործողություններ:
«Այսինքն` սկզբում կարգավորում, հետո կոնկրետ գործողություններ»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին