Փաշինյանը բացառել է Օսկանյանի հետ համագործակցությունը
«Եկեք չմոռանանք՝ ով ով է», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Վարդան Օսկանյանի հայտարարությունը մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ:
Ըստ Փաշինյանի, Վարդան Օսկանյանը, եթե որոշի նոտարով փոխել իր անուն ազգանունը, ապա դա չի նշանակում, որ ինքը Վարդան Օսկանյանը չէ:
«Նա 2008 թվականի մարտի 1-ին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել», -հավելեց պատգամավորը:
Նա պնդեց, որ ինքը բացառում է «համագործակցության որևէ ձև մարտի 1-ի ոճրագործների և նրանց սպասարկուների հետ»:
«Իսկ Օսկանյանին ես շատ ուղիղ դասում եմ և առաջին, և երկրորդ խմբի մեջ: Իմ վերաբերմունքը այս առումով չի փոխվել», -հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է