Հովիկ Աբրահամյանը՝ իր և Բեգլարյանի հարաբերությունների մասին
Ոչ տրանսպորտի և կապի նախարարի, ոչ էլ Երևանի քաղաքապետի հետ վարչապետը լարված հարաբերություններ չունի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
«Ոչ մի նախարարի և վարչապետի հարաբերությունները չեն կարող լարված լինել, այդ թվում նաև Գագիկ Բեգլարյանի: Սա մեկընդմիշտ հիշեք, բոլորիդ խորհուրդ եմ տալիս»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, Տարոն քաղաքապետ Տարոն Մարգարյանը «շատ նորմալ աշխատում է, և այդ խոսակցությունները, բամբասանքները պետք է ավարտվեն, արդեն ժամանակն է»: