Վարչապետը՝ Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մասին
«Ես ողջունում եմ յուրաքանչյուր անձի կամ քաղաքական ուժի, որը կորոշի կուսակցություն բացել, այդ թվում նաև պարոն Օսկանյանին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարություններին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ես որևէ կապ չգիտեմ պարոն Քոչարյանի հետ, և ընդհանրապես դա ինձ չի էլ հետաքրքրում: Ուղղակի մենք ուրախ ենք, որ քաղաքական դաշտում ևս մեկ կուսակցություն կա, և համոզված եմ, որ խորհրդարանական ընտրություններին ինչքան շատ կուսակցություններ մասնակցեն, այնքան լավ կլինի մեր ժողովրդի համար»,-ասաց կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին