Որ ժամերից է պետք ծխահարել այգիները՝ ցրտահարության վտանգը մեղմացնելու համար
Ցրտահարության վտանգը զգալիորեն մեղմացնում է այգիների ծխահարումը և առատ ոռոգումը: Սակայն դա անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մոտենում է 0-ին, դա սովորաբար տեղի է ունենում գիշերը ժամը 03:00-ից հետո, ուստի անհրաժեշտ չէ այդ միջոցառումները սկսել հենց երեկոյան ժամերից այսինքն արևի մայր մտնելուց հետո: Այս մասին իր ֆեյսբության էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ելնելով այս հանգամանքից, ես իմ ֆեյբուքյան էջում ողջ գիշեր կհրապարակեմ հանրապետության հովտային գոտիների փաստացի օդի ջերմաստիճանը, որի արդյունքում կարող եք հստակ կողմնորոշվել, թե կոնկրետ որ ժամից սկսել ծխահարման և ոռոգման աշխատանքները ձեր այգիներում և հողատարածքներում: Ժամանակ առ ժամանակ հետևեք իմ ֆեյսբուքյան էջին նշված ինֆորմացիան ստանալու համար»,-նշված է գրառման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել ենք. Գառնիկ Պետրոսյան
- Մարտի 17-19-ին հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն. Սուրենյան
- Ուշադրություն. Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս
- Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում
- Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է