Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել ենք. Գառնիկ Պետրոսյան
Ջերմաստիճանի անկման հետ կապված կանխատեսումը անակնալ չէ, փետրվար ամսին դեռ դրա մասին մտահոգություններ կային: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը՝ նշելով, որ մինչ այս հանրապետությունում դիտված բարձր ջերմաստիճանի արդյունքում պտղատու ծառատեսակների մոտ ակտիվ ծաղկման պրոցեսներ ընթացան:
«Այսօր էլ ծաղման երևույթը շարունակվում է: Արարատյան դաշտում առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում, կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում, կան և չբացվածներ, տարբեր իրավիճակներ են»,-տեղեկացրեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ հնարավոր միջոցներ, տարբերակներ կան, որոնք կարելի է կիրառել ներկայիս օդի ջերմաստիճանի անկման պարագայում և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները. «Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել էինք, որ պատրաստեն ծխակույտեր և բացասական ջերմաստիճանի դեպքում օգտագործեն դրանք»:
Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ մարտի 18-19-ի գիշերային ժամերին միանշանակ պետք է դիմել այդ միջոցներին, իսկ որտեղ կա ոռոգման հնարավորություն՝ այգիները պետք է ոռոգել:
Փոխնախարարն, անցած տարիների փորձից ելնելով, խորհուրդ տվեց ճիշտ կատարել ծխակույտերի ծխեցումը, քանի որ շատ հաճախ ցրտահարության նախօրյակին, երեկոյան ժամերին, երբ դեռևս դրական ջերմաստիճան է և որևէ վտանգ չկա, առանձին տեղերում այրում են կատարում. «Այդ ծխակույտները պետք է ծխեցնել, երբ ջերմաստիճանը մոտենում է 0-ին: Երբեք չպետք է թույլ տալ, որ բոցավառվի, քանի որ դա արդյունք չի տալիս: Կույտերը պետք է ծածկել թաց նյութերով, կամ հողով»:
Նա խորհուրդ տվեց տասնյակ ծխակույտեր պատրաստել, նաև անհրաժեշտ է ծխատուփեր օգտագործել:
Գ. Պետրոսյանը հույս հայտնեց, որ դեղձենին, կամ այլ կորիզավորներ առանձնապես շատ չեն տուժի. «Արդյունաբերական նշանակություն ունեցող պտղատեսակներից հիմնականում ամենախոցելին ծիրանենին է և մեր անհանգստությունը կախված է ծիրանենու այգիների հետ»:
Բանախոսը նաև կոչ արեց ուշադիր լինել սինթետիկ թաղանթների տակ մշակվող բանջարաբոստանային մշակաբույսերի, բանջարեղենի սածիլների պահպանությունը ապահովելուն և ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետք է կրկնակի ծածկոցներ օգտագործել:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 17-19-ին հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն. Սուրենյան
- Ուշադրություն. Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս
- Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում
- Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան